«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը միանում է ազատամարտիկներին։ Այս մասին Տիգրան Կարապետյանը հայտարարեց նոյեմբերի  14-ին Ազատության հրապարակում ազատամարտիկների հավաքի ժամանակ (ֆոտոռեպորտաժ

«Ազատամարտիկները ազնիվ են եւ արդար, ցույց տվեք ձեր հզորությունը, մենք ձեր կողքին ենք, ժողովուրդը հավատում է ազատամարտիկներին»,- հայտարարեց նա։

Կարապետյանի խոսքով, մարդիկ պետք է ըմբոստանան, պայքարեն եւ իշխանություններից պահանջեն պատիվ:

«Ընտրությունների միջոցով չենք հասնի ոչ մի արդյունքի, դրանք կեղծվում են ամեն ձեւով, եւ միշտ հաղթում է այն ուժը, որը պետք է իշխանությանը: Եթե հնազանդ լինենք, ոչ մի բանի չենք հասնելու, պետք է խիստ լինենք եւ պահանջատեր»,- ասաց «Ժողովրդական» կուսակցության նախագահը:

Հիշեցնենք, որ ազատամարտիկներն ամեն հինգշաբթի հանրահավաք են անցկացնում Ազատության հրապարակում՝ իշխանություններից պահանջելով լուծել ազատամարտիկների սոցիալական խնդիրները։ Արդեն ավանդույթ է դարձել հանրահավաքների ընթացքում շաբաթվա կարեւորագույն ներքաղաքական եւ հասարակական խնդիրների քննարկումը։ Ազատամարտիկների շարժմանը միացել են մեծ թվով մտավորականներ եւ քաղաքական գործիչներ։