Թեքսասում նոյեմբերի 14-ին պայթել է Chevron կոռպորացիայի խողովակաշարը: Հրդեհ է սկսվել, մոտակա բնակավայրերի բնակիչներին տարհանել են: Այրվել են մի քանի պիկափեր, որոնք մերձակայքում են կայանված եղել:
Փրկարար ծառայությունների տվյալներով՝ միջադեպի արդյունքում տուժածներ չկան, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Պայթյունը տեղի է ունեցել շինարարական աշխատանքների ընթացքում: Թեքսասի իշխանությունները հաղորդել են, որ խողովակաշարը West Texas LPG Pipeline ցանցի մեջ է ներառված եղել:











