Ճապոնիայում չորեքթաթ վազքի նոր ռեկորդ է սահմանվել: Կեն Իչի Իտոն հարյուր մետրը հաղթահարել է 16 վայրկյանում: Ի դեպ, դպրոցական նորմատիվներով համանման հեռավորությունը սովորական վազքով հաղթահարելու համար 13-18 վայրկյան են նախատեսում:
Ռեկորդակիրն ինքն է այդ յուրօրինակ մարզաձեւը հայտնաբերել 10 տարի առաջ՝ կապիկներից ոգեշնչվելով: Վազքի իր ոճում լավագույնը լինելու համար Իտոն համառորեն մարզվում է: Նրա խոսքով՝ բոլոր տնային գործերը նա չորեքթաթ դիրքում է կատարում, սենյակից սենյակ նույնպես չորեքթաթ է գնում:
Նա անգամ հույս ունի մի օր առաջ անցնել աշխարհի ամենաարագաշարժ մարդուց՝ վազորդ Ուսեյն Բոլտից, գրում է Life News-ը:
Ճապոնացին գերազանցել է իր իսկ ռեկորդը: 2012թ. նոյեմբերին նա հեռավորությունը հաղթահարել էր 17,47 վայրկյանում:











