Խորհրդարանի ընդլայնված նիստի ժամանակ քաշքշուք է տեղի ունեցել վրացական խորհրդարանի մեծամասնության ու փոքրամասնութան միջեւ: Քաշքշուքի պատճառ է դարձել օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է ՆԳՆ ոստիկանական ակադեմիային բուհի կարգավիճակ տալուն, հաղորդում է «Ինտերպրեսսնյուսը»:
Փոքրամասնության ներկայացուցիչ Չիորա Տակտակիշվիլին ՆԳՆ-ին եւ դրա ներկայացուցիչներին մեղադրել է ոչ կոմպետենտ լինելու մեջ, ինչը լեզվակռվի է հանգեցրել:











