«Եկեք կանխենք գազի թանկացումը» ֆեյսբուքյան նախաձեռնությունը սկսել է 10-օրյա ստորագրահավաք՝ գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ազատության հրապարակում սկսված ստորագրահավաքը մեծ հետաքրքրություն է առաջացրել, հատկապես տարեց քաղաքացիների շրջանում։ Հրապարակում դրված երեք սեղանների մոտ հերթեր են գոյացել։ Ստորագրողները ներկայանում են անձնագրերով, թողնում իրենց տվյալները։

Պահանջագրի տակ ստորագրել է նաեւ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը։

Գազի թանկացման գործով բաց, թափանցիկ ու անաչառ դատավարության պահանջագիրը

ստորագրահավաքի ավարտից հետո նախաձեռնությունը ներկայացնելու է դատարան։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am