Սեուլում ուղղաթիռը բախվել է երկնաքերին: Ըստ AFP-ի` վթարի հետեւանքով զոհվել են երկու օդաչուները: Associated Press-ը, վկայակոչելով հրշեջներին, հայտնում է, որ ուղղաթիռն ընկնելիս զոհվել է  առաջին օդաչուն` 57 տարեկան մի տղամարդ, իսկ 36-ամյա երկրորդ օդաչուն ծանր վիճակում  տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է «lenta.ru»-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Սեուլի հարավարեւելյան Գանգնամ թաղամասում` տեղի ժամանակով առավոտյան 9-ին (Երեւանի ժամանակով` 4:00 -ին): Ուղղաթիռը պատկանել է  LG Electronics ընկերությանը,  հաղորդում է rbc-ն:

Հաղորդվում է, որ երկնաքերի բնակիչներից ոչ ոք չի տուժել: Կոտրվել են միայն պատուհանների  ապակիները: Շենքի բնակիչները տարհանվել են:

AFP-ն, վկայակոչելով անանուն պաշտոնյային, հայտնում է, որ վթարի հավանական պատճառը թանձր  մառախուղն է եղել: