Երբեմն մենք միայն գրկախառնությունների կարիք ենք զգում։ Զարմանալի տեսահոլովակում երեւում է, որ լոգանք ընդունող երկու նորածինները ամուր գրկախառնվում են, երբ նրանց ընկղմում են ջրում։
Ֆրանսիացի բժշկուհի Սոնյա Ռոշելը տեսանյութը տեղադրել է՝ նորածինների լոգանքի նոր տեխնիկան եւ նրանց գրկախառնությունը ցուցադրելու համար։ Հենց Ռոշելն է մանուկների սփա-լոգանքի նոր տեխնիկա հորինել, որի ժամանակ մանուկներին լողացնելիս 10-15 րոպե մերսում են առանց օճառի։
Թեեւ մեթոդը հանգստացնող ազդեցություն է ունենում նորածինների վրա, բժշկուհին զգուշացնում է, որ ծնողները դա չպետք է փորձեն կրկնել տնային պայմաններում, գրում է Huffington Post-ը։











