Մոսկվայում նոյեմբերի 16-ի գիշերը երկու տղամարդ հարձակվել են «Ցենտրալնայա ստանցիա» հայտնի գեյ-ակումբի վրա: Անկոչ հյուրերը սկզբում սպառնացել էին հաստատության այցելուներին, իսկ երբ պահակները նրանց թույլ չեն տվել ակումբ մտնել, կրակել են:
Ակումբի վրա հարձակվել էին առավոտյան ժամը 5-ին: Ըստ ակումբի ղեկավարության՝ տղամարդիկ «Ցենտրալնայա ստանցիա» էին եկել մի նպատակով՝ ակումբի հյուրերին կրակելու: Բարեբախտաբար, հյուրերից եւ անձնակազմից ոչ ոք չէր տուժել: Վնասվել էր միայն մուտքի դուռը, հայտնում է Life News-ը: Խուլիգանները հայտնվել էին հսկող տեսախցիկների օբյեկտիվում:
ԼԳՏՊ ներկայացուցիչների շրջանում հայտնի գիշերային հաստատության վրա այսօրվա հարձակումն առաջին չէր: Ակումբի ղեկավարությունը բազմիցս դիմել է իրավապահ մարմիններին՝ սադրանքները կանխելու խնդրանքով:











