Հոկտեմբերի 31-ին Վանաձոր քաղաքի բնակիչ Նարեկ Սողիկյանին 9 գողություն եւ գողության փորձ կատարելու մեղադրանքով բերման են ենթարկել Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին, որտեղ նա խոստովանել է մեղավորությունը:

Ոստիկանության հաղորդմամբ, անչափահասը գողացել է՝ ինչ կարողացել է` մի շիշ կոնյակից մինչեւ սառնարան ու ավտոմեքենա, սակայն հիմնականում գողություն է արել մթերային խանութներից: Մթերք է գողացել Վանաձորի 3-րդ մաս թաղամասի խանութներից, մեկ արկղ բանան՝ պտուղ-բանջարեղենի խանութից: Էլյանորա ծաղկի եւ հարսանյաց սրահից փորձել է հարսանյաց զգեստ գողանալ:

Սողիկյանը կալանավորված է, կատարվում է նախաքննություն:

Նարեկ Սողիկյանը երկու ամիս առաջ էր ստորագրությամբ ազատ արձակվել: Սողիկյանը Արաբկիրում կողոպուտի փորձ էր կատարել ու բերման ենթարկվել, հարուցվել էր քրեական գործ, բայց դատարանը մերժել էր կալանքի միջնորդությունը եւ նրան ազատ արձակել՝ հաշվի առնելով, որ նա անչափահաս է:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում