Նոյեմբերի 5-ին երեւանցի 28-ամյա Հովհաննես Խաչատրյանը ու Արարատ մարզի Դարակերտ գյուղի բնակիչ 22-ամյա Արտակ Կարապետյանը բերման են ենթարկվել Քրեական գլխավոր վարչություն՝ հոկտեմբերի 16-ին Ավանի Բաբաջանյան փողոցի էլէկտրոնիկայի խանութից գողություն կատարելու կասկածանքով:

Խանութի տեսաձայնագրող սարքերը ֆիքսել էին դիմակավոր երկու երիտասարդի, որոնք քարերով ջարդում են ապակե դուռը եւ մեկ րոպեում թալանում խանութը, գողանում համակարգիչներ, պլանշետներ եւ ֆոտոխցիկներ՝ պատճառելով 6 միլիոն դրամի վնաս:

Գողացված իրերի մի մասը հայտնաբերվել եւ առգրավվել է:

Հետագայում պարզվել է, որ Արտակ Կարապետյանը հետախուզվում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կողմից քրեական օրենսգրքի 361 հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը):

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։