Վճարովի կայանատեղիների դեմ պայքարող քաղաքացին, որը «Յութուբ» վիդեոհոսթինգում ներկայանում է որպես Պարոն Ոստիկյան, գիշերային ակցիա է իրականացրել՝ վճարովի ավտոկայանատեղիների մասին իրազեկող ցուցանակի վրա գրելով՝ Ս....ր փարքինգ, նկարել եւ տեղադրել «Յութուբում»։
Հիշեցնենք, որ վճարովի ավտոկայանատեղիների դեմ պայքարող քաղաքացիները սովորաբար իրենց ակցիաներն իրականացնում են գիշերը, որպես կանոն սեւ ներկով ջնջում են «Փարքինգ սիթիի» դեղին ցուցանակների վրա գրված տեղեկությունները։











