Իլինոյս նահանգում բազմաթիվ պտուտահողմերի եւ տեղատարափ անրձեւների հետեւանքով զոհվել է հինգ մարդ: Տուժել են տասյնակ մարդիկ:

Շատ քաղաքներոմ հողմն ավերել է ամբողջ թաղամասեր: Ամենից շատ տուժել են Բոուն Հեպ, Վաշինգտոն եւ Միլեր Սիթի բնակավայրերը:

Չիկագոյում առանց էլեկտրականության է մնացել 75 հազար մարդ, մի քանի ժամով փակվել են քաղաքի երկու օդանավակայանները:  Մարզադաշտերում բոլոր մարզական միջոցառումները հետաձգվել են, հայտնում է «lenta.ru»-ն:

Ըստ ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայության` տարածաշրջանով 65 տորնադո  է անցել, սակայն ըստ մասնագետների, այդ թիվը կարող է չափազանցված լինել: Ներկայումս ցիկլոնը շարժվում է հյուսիս-արեւելք` ԱՄՆ-ի ատլանտյան ափ:

ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը զգուշացնում է Օհայո նահանգում եւ Մեծ լճերի հարավային շրջաններում տորնադոյի վտանգի մասին: