Եգիպտոսում գնացքը բախվել է ուղեւորատար միկրոավտոբուսին, զոհվել է 20 մարդ, 15 մարդ էլ վիրավոր է:

Վթարը տեղի է ունեցել Կահիրեից 40 կմ դեպի  հարավ ընկած հատվածում: Գնացքը բախվել է միկրոավտոբուսին եւ մի քանի մեքենաների:

Գնացքը Բենի Սուեյֆ քաղաքից մեկնում էր Եգիպտոսի հարավ: Գնացքի ուղեւորների ընդհանուր թիվը դեռ չի ճշտվել: Հայտնի չեն նաեւ վթաի պատճառները, հայտնում է «lenta.ru»-ն: : Ըստ ՒՏԱՌ-ՏԱՍՍ-ի` մեքենաները դուրս էին եկել գնացքի գծերի անցման վրա` լուսացույցի արգելող նշանի տակ:

Եգիպտոսում երկաթգծերի վրա հաճախ են վթարներ տեղի ունենում, որոնց պատճառը անվտանգության տարրական կանոններին չհետեւելն է: Այսպես, 2012թ. նոյեմբերին Կահիրեից հարավ գնացքը բախվել էր դպրոցական ավտոբուսին, որի հետեւանքով զոհվել էր 50 մարդ, հիմնականում` երեխաներ: