Երիտասարդ եղջերուին, որը հանրահայտ է դարձել YouTube-ում, թմրեցրել-քնեցրել են Գրեյթ-Սմոքի-Մաունթինսի ազգային պարկի որոշմամբ: Կենդանու մասնակցությամբ տեսահոլովակն ընդամենը մի քանի օրում ավելի քան 1,5 միլիոն դիտման է արժանացել:

Նման որոշում կայացնելու հիմնական պատճառը նրա չափազանց շփվող լինելն է եղել: Նա անընդհատ մոտեցել է մարդկանց, ինչը կարող էր սպառնալիք հանդիսանալ նրանց կյանքի համար: Ընդ որում, արգելանոցում նշել են, որ մեծ ցավով են նման քայլի գնացել, գրում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ը: