Ռուսաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները առգրավել են Կազանի օդանավակայանի տեսադիտման համակարգի տեսագրությունները, որոնցում արձանագրված են 50 մարդու կյանք խլած ավիաաղետը: Այդ մասին Life News-ին հայտնել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Ներկայումս ուսումնասիրվում է Boeing-737-ի անկման հետագիծը: Ինքնաթիռը ուղղահայաց ընկել եւ պայթել է:
NEWS.am-ն ավելի վա հայտնել էր, որ նոյեմբերի 17-ին «Թաթարստան» ավիաընկերության Մոսկվայի Դոմոդեդովոյից մեկնած Boeing 737 ուղեւորատար օդանավը վթարի էր ենթարկվել Կազանի օդանավակայանում վայրէջք կատարելիս: Նախնական վարկածը անձնակազմի սխալն է:
Վայրէջքի ժամանակ օդանավը փորձել էր երկրորդ պտույտ կատարել, սակայն կորցրել էր բարձրությունը եւ բախվել գետնին: Այն բռնկվել էր, եւ բենզոբաքերում վառելիքը պայթել էր:
Ավիավթարի հետեւանքով զոհվել են ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներ եւ 44 ուղեւորներ: Զոհերից մեկը Թաթարստանի նախագահի որդի Իրեկ Մինիխանովն է:











