Հոկտեմբերի 24-ին` ժամը 20:15-ին, Նոր Նորքի Մալյան փողոցի բնակիչներից մեկը զանգահարել է ոստիկանության և հայտնել, որ սպանություն է կատարվել:
Սպանվածը եղել է 1971թ. ծնված Աննա Ստեփանյանը` ահազանգողի դուստրը, որին հայրը հայտնաբերել էր տանը` մահացած վիճակում: Օպերատիվ քննչական խմբերը մեկնել են դեպքի վայր և ականատես եղել սարսափազդու տեսարանի: Դիակի արտաքին զննությանբ մարմնի տարբեր մասերին հայտնաբերվել է դանակի 19 հարված։
Օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հնարավոր է՝ սպանությունը կատարած լինի Երևանի Մխիթար Հերացի փողոցի բնակիչ Ռոբերտ Հովհաննիսյանը, բայց ոստիկաններին չի հաջողվել նրան հայտնաբերել ու բերման երթարկել, քանի որ սպանության օրը, դեպքից անմիջապես հետո, Զվարթնոց օդանավակայանից նա մեկնել էր Մոսկվա:
ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 2013թ. նոյեմբերի 5-ին Ռոբերտ Հովհանիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Բայց քանի որ կասկածյալը քննությանը չի ներկայացել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











