Եվրոպայի ամենաակտիվ՝ Էթնա հրաբուխը ժայթքել է և մոտ հազար ոտնաչափ բարձրությամբ լավան ծածկել է Սիցիլիայի գյուղական բնակավայրերը:
Համացանցում հայտնվել են հրաբխի ժայթքման եզակի կադրեր. տաք լավան դուրս է գալիս երկրակեղևից, հրավառության նման ժայթքում ու հոսում ներքև:
2013թ. ընթացքում Էթնա հրաբուխն արդեն 16 անգամ ժայթքել է։
The Daily Mail-ը տեղեկացնում է, որ Կանտանիայի օդանավակայանը փակել է Էթնա հրաբխի շուրջ օդային տարածքը, քանի որ հսկայական մոխրային ամպերը կարող էին վտանգավոր լինել օդանավերի համար:
Էթնայի վերջին ամենամեծ ժայթքումը եղել է 1992թ.:











