Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարարությանն առաջարկում է զինծառայողների մարզումների մեջ ներառել նաեւ զորամասերի մոտ գտնվող պատմական վայրեր արշավները։

Այս առաջարկը Կարապետյանն արել է իր տեսաբլոգում: «Առաջարկում եմ, որ մարզումների ծրագրերի մեջ ներառվի և կարևորվի յուրաքանչյուր զորամասի տարածքի պատմական վայրերը, արշավների տեսքով զինվորներին առաջնորդել և հասնել հնավայրեր՝ անցնելով կածաններ, կիլոմետրեր, այն տարածությունը, որ մարդու համար առհասարակ մարզման համար օգտակար է։ Եվ այդ մասով էլ արդեն հարցը լուծվում է, և հայրենիքը կճանաչեն, նախնյաց հիշատակներին կառնչվեն»,- ասում է Կարապետյանը:

Նրա կարծիքով՝ զինվորները հնարավոր է նաև օգտակար լինեն հուշարձանին` մաքրելով այն աղբից, խոտերից և բույսերից: