Նոյեմբերի 8-ին` ժամը 16:40-ին Նորագյուղ թաղամասից իր «Օփել» մակնիշի մեքենայով բերման է ենթարկվել երևանցի 48-ամյա Արմեն Անդրեասյանը և Էլի մականունով իրանցի Էլհամ Ղասեմի Շիրխանին, որն Արմեն Անդրեասյանի ուղևորուհին էր:
Խուզարկությամբ Շիրխանիի կրծկալի միջից հայտնաբերվել է մոտ 24գ մետամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ ներքնազգեստի միջից սպիտակ անձեռոցիկով փաթեթավորված` առանց գրառման 90 դեղահաբ: Դեղին և կանաչ գույնի «Ֆլուկսետին 20» գրառմամբ 5 դեղահաբ էլ հայտնաբերվել է ուսապարկից:
Էլհամ Ղասեմի Շիրխանիի խոսքով` իր կրծկալի միջից հայտնաբերվածը մետամֆետամին թմրամիջոց է, իսկ ներքնազգեստից հայտնաբերվածը` հոգեմետ դեղահաբեր են, որոնք ինքը բերել էր Իրանի Իսլամական Հանրապետությունից` Հայաստանում բնակվող ոմն Զորիկի համար: Պարզվել է, որ նա պարբերաբար թմրանյութեր է ներկրել Իրանից։
Հետագա օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոմն Զորիկը`29-ամյա Զորհաբ Ստեփաննյան ու 44-ամյա Հակոբ Մուրադյանը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ Էլհամ Ղասեմի Շիրխանին և Զորհաբ Ստեփանյանը ձերբակալվել են:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











