Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր՝ նոյեմբերի 18-ին, ներկայացրել է ապագա կառավարության կազմը, որը պետք է հաստատի խորհրդարանը:
Կառավարությունում միակ փոփոխությունը կվերաբերի ՆԳՆ-ին, որը նախկինում ղեկավարում էր ինքը՝ Ղարբաշվիլին: Նրան այդ պաշտոնում կփոխարինի Ալեքսանդրա (Լեկսո) Չիկաիձեն:
«Ես աշխատում են այս թիմի հետ, որը մեկ տարի առաջ ներկայացրել է Բիձինա Իվանիշվիլին: Նախորդ Տարի Իվանիշվիլին իր շուրջը հավաքեց մարդկանց, որոնք առանձնանում են իրենց պրոֆեսիոնալիզմով եւ պատասխանատվության զգացումով: Նրանք լավ են կարատել իրենց պարտականությունները: Սա իսկական եվրոկանա թիմ է: Նրանք ապացուցել են, որ կարող են ծառայել երկրին եւ ժողովրդին, ուստի առաջարկում եմ կառավարության կազմն առանց փոփոխությունների»,-հայտարարել է Ղարիբաշվիլին:
Պաշտպանության նախարար – Իրակլի ԱԼասանիա
Էներգետիկայի նախարար – Կախա Քալաձե
Ֆինանսների նախարար – Նոդար Խադուրի
Ներքին գործերի նախարար – Ալեքսանդր Չիկաիձե
Արդարադատության նախարար – Թեա Ծուլուկիանի
Արտաքին գործերի նախարար – Մայա Փանջիկիձե
Ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացման նախարար – Դավիդ Նարմանիա
Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար – Գեորգի Կվիրիկաշվիլի
Աշխատանքի, առողջության եւ սոցիալական պաշտպանության նախարար – Դավիդ Սերգեենկո
Շրջակա միջավայրի պահպանության նախարար - Խաթունա Գոգալաձե
Կրթության եւ գիտության նախարար – Թամար Սանիկիձե
Օկուպացված տարածքներից փախստականների, բռնի տեղահանվածների հարցերով նախարար – Դավիդ Դարախվելիձե
Սպորտի եւ երիտասարդության նախարար - Լեւան Կիպիանի
Պատիժների, իրավաբանական օգնության նախարար – Սոզար Սուբարի
Մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար – Գուրամ Օդիշարիա
Գյուղատնտեսության նախարար – Շալվա Պիպիա











