Ամերիկյան NASA գործակալությունը Մարս է ուղարկել MAVEN (Mars Atmosphere and Volatile EvolutioN, Մարսի մթնոլորտը եւ փոփոխական էվոլյուցիան) արբանյակը, ասվում է ամերիկյան տիեզերական գործակալության կայքում:  Atlas V հրթիռակրի մեկնարկը Ֆլորիդա նահանգի Կանավերալի տիեզերակայանից տեղի է ունեցել կանոնավոր  ռեժիմով: 

MAVEN-ը Մարս կհասնի  մոտավորապես տասը ամիս անց, իսկ ամբողջ առաքելությունը նախատեսված է մեկ տարով: Արբանյակը տվյալներ է հավաքելու մոլորակի մթնոլորտի մասին: Այդ տեղեկության շնորհիվ գիտնականները կփորձեն  որոշել, թե ինչպիսին է եղել կլիման Մարսի վրա անցյալում եւ ինչպիսին է մոլորակում ջրի պատմությունը հայտնում է  «lenta.ru»-ն:

Նախագծի արժեքն է 671 միլիոն դոլար: Մարսյան լավագույն զոնդի մրցույթ հայտարարվել էր 2006թ., որի արդյունքները հրապարակել էին երկու տարի անց: Հաղթողը Կոլորադոյի Բուոլդերի համալսարանի Մթնոլորտի ֆիզիկայի եւ տիեզերքի լաբորատորիայի նախագիծն էր: