Կազանի օդանավակայանում Boing 737 ուղեւորատար օդանավի վթարի վայրը ուսումնասիրելուց հետո, փորձագետները եկել են այն եզրակացության, որ այն ուղղահայաց վայրէջք է կատարել ու մխրճվել գետնի մեջ:
«Օդանավի գրեթե կեսը հողի մեջ է հայտնվել: Կիսավնասված տուրբինները մեխվել են հողին, իսկ թեւերի բեկորները իդեալական ուղղահայց տպավորություն են ստեղծել»,- Life News-ին է պատմել իրավապահների աղբյուրը: Ընդ որում, փորձագետների խոսքով, օդանավի պոչը պայթյունից հետո լիովին ոչնչացվել է, իսկ բեկորները ընկել են երկուս ու կես կմ հեռավորության վրա:
Տեղանքի առաջնային զննության ընթացքում հայտնաբերել հաջողված զոհերի մարմինների մնացորդները արդեն դիահերձարանում են, սակայն մի քանի զոհերի դեռեւս չի հաջողվել հայտնբերել:
Հիշեցնենք, որ Կազանում Boing 737 օդանավի վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ի երեկոյան: Վթարի զոհ է դարձել 50 մարդ:











