Նոյեմբերի 9-ին թմրանյութ օգտագործելու կասկածանքով ոստիկանության Գառնիի բաժանմունք բերման են ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ջաղացպանյանն ու Արմեն Դոյդոյանը: Ջաղացպանյանն ու Դոյդոյանն այդ օրը Ջրվեժի խաղատներից մեկի զուգարանում փորձել են թմրանյութ օգտագործել, սակայն ոստիկանները կանխել են։ Ընկերները ոստիկաններին պատմել են, որ թմրանյութը ձեռք են բերել ոմն բուժքույր Արմինեից և Արմենից: Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: