Խարդախություն կատարելու կասկածանքով նոյեմբերի 9-ին Երևանի Զաքյան փողոցից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել Կապանի 27-ամյա քաղաքացիներ Կարեն Հարությունյանը, Գրիգոր Զաքարյանն ու Երևանի 28-ամյա բնակիչ Վազգեն Գաբրիելյանը:
Հանցավոր խումբը համացանցի միջոցով գտել է մարդկանց, ովքեր ցանկանում են բնակարան վաճառել կամ գնել: Վազգենը համոզում էր վաճառողին, որ որպես վաճառող հանդես գա Կարենը՝ «տունն արագ վաճառելու համար»: Այնուհետև նրանք գտնում էին գնորդի, որին էլ բերելով Սայաթ Նովա փողոցում գտնվող բնակարաններից մեկը՝ վերցնում էին գումարն ու դիմում փախուստի: Այս խումբը նման կերպ խաբել է երեք քաղաքացու՝ հափշտակելով համապատասխանաբար 20,000, 30,000 և 38,000 ԱՄՆ դոլար: Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:











