Սարդինիայում արտակարգ իրավիճակ է «Կլեոպատրա» փոթորկի եւ դրա արդյունքում ի հայտ եկած ջրհեղեղի պատճառով: Նման որոշում է կայացվել Իտալիայի նախարարների խորհրդի նիստի արդյունքում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Իտալիայի վարչապետը Սարդինիայում տիրող իրավիճակն ազգային ողբերգություն է կոչել: Այնտեղ արդեն հարյուրավոր մարդիկ են տարհանվել, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»:

Վերջին տվյալներով՝ աղետի զոհ է դարձել 17 մարդ: Իրավիճակը շարունակում է բարդ մնալ Օլիվիաի ու Նուորո նահանգներում, որտեղ ավտոերթեւեկությունը ու երկաթուղային հաղորդակցություն կասեցված է, փակ են դպրոցները:  Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ են սպասվում Հռոմում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: