Միջազգային The Voice նախագծի թուրքական տարբերակի «Այդ ձայնը Թուրքիան է» մրցույթի ժամանակ հայ մասնակից Ջորջ Շեքերի կատարումը զարմացրել է ժյուրիին եւ հեռուստադիտողներին։

Ջորջ Շեքերը կատարել է «Անձայն նավ» երգը, որից հետո ժյուրիի եւ նրա միջեւ հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել։ Ժյուրիի անդամներից մեկը հարցրել է, թե ինչու է նրա անունը Ջորջ, իսկ ազգանունը Շեքեր՝ նկատելով, որ երեւի տղայի հայրը թուրք է, իսկ մայրը՝ օտարեկրացի։ Սակայն Ջորջը պատասխանել է, որ իր ծնողները Թուրքիայից են, իսկ ինքը հայ է։ Ջորջը նաեւ շեշտել է, որ հայերի մոտ Ջորջ անունը չկա։