ԱՄՆ-ում գնալով ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում «Նոաուտ» կոչվող խաղը, որի իմաստն այն է, որ երբ սեւամորթ դեռահասների կողքով անցնում է պատահական սպիտակամորթ անցորդ, վարողը պետք է հանկարծակի մի հարվածով նոկաուտի ենթարկի նրան:

Զոհերն անգամ չեն հասցնում ընդդիմանալ, հակահարված տալ կամ գոնե այնպես կծկվել, որ ընկնելիս լուրջ վնասվածքներ չստանան:

Խաղի գլխավոր նպատակն է մի հարվածով տապալել «զոհին», եթե անգամ նա տարեց մարդ է կամ երեխայի մայր: Այս մասին հաղորդում է «Vesti.Ru»-ն՝ վկայակոչելով New York Daily News-ը: