Մինչեւ ամանոր ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներն անիմացիայի սիրահարներին կներկայացնեն տասը րոպեանոց 2D անիմացիոն ֆիլմ, որը նաև կներկայացնեն միջազգային մրցույթների: 25 պատանիներից բաղկացած թիմն արդեն մեկ տարի աշխատում է  ֆիլմի ստեղծման վրա:

Անիմացիոն ֆիլմը բաղկացած է չորս աշխարհներից և յուրաքանչյուր աշխարհ բնութագրում է իր տիրոջը. «Առաջին աշխարհի կերպարը վառ գունավոր, հարուստ ներքին աշխարհով, ակտիվ սանգվինիկ է,  երկրորդը բիզնես լեդի է՝ խիստ խոլերիկ, գործունյա տիկին: Մութ սենյակի մարդուկը՝ տառապած, լիքը կոմպլեքսներով, մելանխոլիկ անձնավորություն է, և վերջին աշխարհի կերպարը ծրագրավորողն է, որը շատ հանգիստ է»,- NEWS.am-ի թղթակցին ասաց անիմատոր Մարիամ Էմեքսիզյանը:

Ֆիլմի գլխավոր հերոսը, որն ապրում է մութ ու մոխրագույն աշխարհում, դուրս է գալիս սպիտակ աշխարհ. «Սպիտակ աշխարհը դա միջանցքն է դեպի սուբյեկտիվ աշխարհներ», - նշեց Մարիամը։