Ձմռան ամիսներին աղետի գոտու ու մասնավորապես Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների համար վառելիքի հայթայթումը դառնում է համար մեկ խնդիրը:

Այդ իսկ նպատակով «Շիրակ կենտրոնը» արտերկրի բարերարների եւ կազմակերպությունների աջակցությամբ պարբերաբար իրականացնում է վառելափայտի հայթայթման եւ վագոն-տնակներում ու խարխուլ այլ շինություններում պատսպարված ընտանիքներին տրամադրման ակցիա: Այն այս տարի կրում է «10.000 պարկ վառելափայտ անօթեւան ընտանիքներին» խորագիրը:

Անապահով ընանիքներին վառելափայտի տրամադրման հերթական ձեռնարկի մասին  «Շիրակ կենտրոնը» տեսանյութ է պատրաստել: