Հոկտեմբերի 25-ին Ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի տներից մեկից 600 հազար դրամ արժողությամբ ոսկյա զարդեր են գողացել:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկաններին հաջողվել է բացահայտել գողություն կատարողին:
Կասկածյալը եղել է ընտանիքի անդամ` 28-ամյա Արտակ Խաչատրյանը, որին նոյեմբերի 13-ին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել:
Նա խոստովանել է, որ գողացել է եղբոր և նրա կնոջ 600 հազար դրամ արժողությամբ ոսկեղենը, որը Երևանի ոսկու շուկաներից մեկում վաճառել է 195 հազար դրամով:
Արտակ Խաչատրյանին ձերբակալել են: Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











