Հունիսի լույս 2-ի գիշերը անհայտ մակնիշի և պետհամարանիշի տաքսու վարորդը Երևան-Սևան ճանապարհին գտնվող խաղատներից մեկն է տեղափոխել ՌԴ մի քաղաքացուհու և ճանապարհին հափշտակել է նրա` մոտ 13գ քաշով ոսկյա շղթան՝ խաչով, նաեւ դրամապանակը, որի մեջ եղել է 30 հազար դրամ ու Nokia բջջային հեռախոս:
Օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել Երևանի բնակիչ` 1983թ. ծնված, Ավետիք Ավետիսյանին:
Ավետիք Ավետիսյանը խոստովանել է, որ կողոպուտը կատարել է ինքը: Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











