Մոսկվայում ոստիկանները կանխել են «օրենքով գողերի» հավաք, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Մոսկվայի հարցերով ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայությունը: Ինչպես իրավապահներն են հաղորդել, «հանցավոր-քրեական միջավայրի երեք առաջնորդներ» ձերբակալվել են ռեստորաններից մեկում:
Ոստիկանությունում հաղորդել են, որ ներկայումս որոշվում է նրանց արտաքսման հարցը, քանի որ նրանք Ռուսաստանի քաղաքացիներ չեն: Քրեական հեղինակությունների անունները չեն հաղորդվում:
Հաղորդվում է, որ նրանցից մեկը երեք անգամ դատապարտվել է թմրանյութեր պահելու եւ մեկ անգամ փաստաթղթեր կեղծելու համար, եւս մեկը քանիցս տուգանվել է Ռուսաստանում ապօրինաբար մնալու համար, մյուսի դատապարտված լինելու կամ չլինելու մասին տեղեկություններ չկան:











