Նոյեմբերի 21-ին կառավարության շենքի առջեւ վիճեցին հայտնի ՀՀԿ տատիկն ու Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչ Մարիամ Գիշյանը։

«Զարուհի Փոստյան, կալանավայր գնալու փոխարեն, գնա եկեղեցի, աղոթք արա, մեղքերիդ թողություն արա, թե չէ կալանավայրում մարդիկ զբաղվում են, զբաղվողներ կան»,- գոռում էր ՀՀԿ տատիկը, որը հայտնի էի ՀՀԿ-ին պաշտպանող հանրային «ելույթներով»։ Ոստիկանները փորձում էին հեռացնել նրան, հավաքված բողոքող կանայք վրդովվել էին, թե «դեպուտատները փող են տալիս, խոսում ա»։

Կառավարության մոտ ամեն հինգշաբթի բողոքող Մարիամ Գիշյանի նյարդերը չդիմացան, նա նույնպես սկսեց բղավել. «Արա, ինֆարկտը ինձ ա խփում, արա, էս ինչ ա խոսում»։

Երկու կանայք հեռակա վիճում էին իրար հետ, ոստիկանները նրանց թույլ չէին տալիս մոտենալ միմյանց։

«Հայրենասիրական մեդալներով պարգեւատրել հայոց աշխարհի կենարար ծառ Ալեքսանյան Սամվելին, Ծառուկյան Գագիկին, փառք ու պատիվ իրենց։ Մտել եմ պրոսպեկտի շուկան։ Հիացած եմ։ Բոլոր կեղտերը մաքրվել ա։ Արդեն աղբակույտերը շոու են կազմակերպում։  Հերիք էղավ, երկիրը սթրեսի տակ պահեք»,- բղավում էր ՀՀԿ տատիկը։

«Երկար չես ապրելու։ Դու պիտի մեռնես»,- ՀՀԿ  տատիկին ասաց Մարիամ Գիշյանը, ինչին ՀՀԿ տատիկը պատասխանեց՝ ձեռքի փայտը թափահարելով. «Հարյուր տարի ապրելու եմ։ Ազնվացեղ ա իմ ցեղը»։

Ոստիկանները ՀՀԿ կարգախոսով շարֆով տատիկին հեռացրին կառավարության շենքի մոտից։