Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կարլա Բրունին սկսում է իր համերգային շրջագայությունը Փարիզից: Այնտեղ նա երեք համերգ կանցկացնի, որից հետո կուղեւորվի այլ քաղաքներ:

Սարկոզիի կնոջ համերգային ծրագիրը ելույթներ է նախատեսում ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ արտերկրում՝ Շվեյցարիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Ավստրիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում ու Կանադայում:

Բրունիի փարիզյան համերգի տոմսերը կարելի է նախապես պատվիրել 30-50 եվրոյով: Ամերիկացիներն այդ համերգների համար կվճարեն մոտ 60-70 դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: