Ամերիկյան հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում տհաճ միջադեպ է գրանցվել: Հաղորդավարուհի Էմ Էյ Ռոսկոն  տեղի սահադաշտից չմուշկներով ռեպորտաժ վարելիս ինչ-որ պահի կորցրել է հավասարակշռությունը եւ դեմքով ուժեղ բախվել սառույցին, հայտնում է Metro-ն:

Ինչեւէ, Մինեապոլիսում հեռարձակվող KMSP-TV հեռուստաալիքի աշխատակցուհու պրոֆեսիոնալիզմը կասկածից վեր է: Չմատնելով  ցավի զգացումը՝ նա շարունակել է վարել թողարկումը` կարծես թե ոչինչ չէր էլ եղել, հաղորդում է  Vesti.ru-ն:

Ավելի ուշ իր միկրոբլուգում լրագրողուհին գրել է. «Նստած եմ` շրթունքիս վրա սառույց սեղմած: Հուսով եմ, որ այն կօգնի»: Ռոսկոն նաեւ նշել է, որ  ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում: