55-ամյա Բրայան Ջիլեսփին սարսափելի ավտովթարից միայն չնչին վնասվածքներ է ստացել:
Փորձառու վարորդն իր «Հոնդա Ինսայթ» մակնիշի մեքենայով փորձել է Կալիֆոռնիայի Մոհավի անապատում արագության ռեկորդ սահմանել, սակայն երբ արագությունը հասել է ժամում մոտ 305 կմ-ի, նա կորցրել է մեքենայի կառավարումը, և մեքենան 20 անգամ շրջվել է՝ վերածվելով ջարդոնի։
Huffington Post-ը տեղեկացնում է, որ վարորդի անվտանգության համակարգն ուղղակի անթերի է աշխատել, և Բրայանն աննշան վնասվածքներ է ստացել: Նրան մեքենայից դուրս բերելու համար ստիպված են եղել հատուկ տեխնիկայով կտրել մեքենայի տանիքը:
Բրայանը լրագրողներին ասել է, որ վթարից ոչինչ չի հիշում:











