Լաս Վեգասի բնակիչ, 21-ամյա Արոն Ֆոդերինգհամն իր կենսակեպով ապացուցում է, որ ցանկության դեպքում ամեն ինչի կարելի է հասնել։
Ողնաշարի ճողվածքով ծնված Արոնը իր հաշմանդամի սայլակով անհավանական ու վտանգավոր հնարքներ է անում։
Huffington Post-ը տեղեկացնում է, որ նա մասնակցել է հեծանվային մոտոկրոսի ֆրիսթայլ մրցույթին, ինչպես նաև Nitro Circus Live մարզական շոուի աստղերից է:
Արոնն այսպես ոչ միայն զվարճանում է, այլև ցանկանում է փոխել սայլակին գամված մարդկանց հանդեպ աշխարհի ընկալումը:











