Վաչե Գաբրիելյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին զեկուցել է, որ Բուզանդի բնակիչների գործով առաջընթաց կա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ Բուզանդի բնակիչների հետ զրույցում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Բնակիչները նրանից ընդունելություն խնդրեցին, ինչին ի պատասխան վարչապետն ասաց, որ անպայման կզանգեն եւ կըդնունեն:

Հարցին, թե Վաչե Գաբրիելյանն իրեն ինչ է զեկուցել, վարչապետը պատասխանեց. «Ներկայացրեց մոտեցումները, թե ինչպես բավարարեն բնակիչների պահանջները: Գտնվել է տարբերակ, թե ինչպես լուծել նրանց խնդիրը»:

Նա այլ բնակիչներից եւս դիմումներ ընդունեց: Բնակիչներն էլ փոխանցեցին, որ իրենք փոքր կենտրոնի բնակիչներ են, բայց իրենց Դավիթաշեն են տեղափոխում: Իրենց տները մեկ քմ-ն 2 հազար դոլար է գնահատվել, իսկ հիմա ցանկանում են հազար դոլար փոխհատուցել: «Ըտենց բան չի կարող լինել: Հերթական փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ: Նման հանձնարարական «Լոգիկոն» ֆիրմային են տվել, բայց մինչեւ հիմա ոչ մի որոշում, ոչ մի բան չկա: Դրա համար ուզում ենք նորից վարչապետի հետ հանդիպել»,- ասացին բնակիչները: