Ավստրիացի 33-ամյա կասկադյոր Ջո Թոդլինգը ռեկորդ է սահմանել «Ամենաերկար տևողությամբ մարմնի ամբողջական այրում» անվանակարգում:
Ջոյին այրել է նրա կինը: «Ինչո՞ւ կինը» հարցին Ջոն պատասխանել է. «Նա միշտ գիտի՝ ինչպես ինձ ջերմացնել»։
Ջոն Ավստրիայի փողոցներից մեկում 5 րոպե և 41 վայրկյան այրվելով քայլել է` մինչև կրակը դարձել է անտանելի: Նրա հագին եղել է հրակայուն հագուստ:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ, Ջոն գերազանցել է ամերիկացի Ջայսոն Դումենիգոյի սահմանած ռեկորդը՝ 5 րոպե, 25 վայրկյան։











