Amazon ընկերությունը մտադիր է օգտագործել մին-դրոնները՝ իր ապրանքները տեղ հասցնելու: Այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն Ջեֆֆ Բեզոսը: Նա վստահ է, որ դրոններն օգտագործելով, հնարավոր է կրճատել ապրանքները տեղ հասցնելու ժամանակահատվածը՝ այն հասցնելով կես ժամի:
«Prime Air» համակարգը կսկսի գործել չորս կամ հինգ տարի անց: Այն պետք է անցնի լրացուցիչ թեստավորում ու դաշնային հաստատում:
Բեզոսը նշել է, որ դա կարծես նման է գիտական ֆանտաստիկայի: Նա արդեն փորձնական պիլոտային մոդել է ստեղծել: Սարքն ունի հատուկ ամրակ, որով վերցնում է ծանրոցն ու հասցնում հասցեատիրոջը, փոխանցում է Reuters-ը:
Փոստատար-դրոնները սնուցվելու են էլեկտրաշարժիչներից եւ կկարողանան հաղթահարել 16կմ հեռավորություն:











