«Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության անդամների մեքենաներով երթը հասել է Հանրապետության հրապարակ։ Մեքենաները պտտվում են հրապարակի կենտրոնով ու ազդանշաններով իրենց բողոքը հայտնում 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի դեմ։

Բողոքողների ավտոշարասյանը ճանապարհին միացել են պատահական մեքենաներ, որոնք պաստառներ են խնդրում նախաձեռնության անդամներից։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հանրապետության հրապարակում խցանում է առաջել, ճանապարհային ոստիկանները կարգավորում են երթեւեկությունը։ Ոստիկանները տեղեկացրել են, որ տուգանքի ակտեր են կազմելու ազդանշանների եւ երթեւեկության կանոնները խախտելու համար։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 13-ին սկսվել է ավտոմեքենաներով բողոքի ակցիան Կիևյան, «Բարեկամություն» մետրո, Օպերա, Մաշտոցի պողոտա, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Բաղրամյան, Օրբելի, ՄՀՀ երթուղով։

Մոտ հիսուն մեքենաներով «Դեմ ենք» ցուցապաստառներով մեքենաները շարժվում են փողոցներով ու բարձրախոսով մարդկանց իրազեկում են, որ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի մասին։

«Հունվարի 1-ից ձեր աշխատավարձը նվազելու է 6,6-ից 13 տոկոսով։ Խնդրում ենք՝ միացեք մեր ակցիային»,- ցուցարարները հայտարարում են բարձրախոսով։

Շարասյանը հետեւում են ոստիկանական մեքենաները։ Նրանք նախապես մոտեցել են ցուցարարներին եւ խնդրել են չխախտել երթեւեկության կանոնները։

Երթը կավարտվի ՄՀՀ-ի մոտ։