Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցները անօգնական վիճակում են հայտնվում հատկապես ձմռան ամիսներին եւ իրենց վաղուց շարքից դուրս եկած տնակները ջեռուցում են ձեռքերն ընկածով:
«Շիրակ կենտրոնը» տնակային ավաններում ձմռան վառելիքի տրամադրման ձեռնարկների ժամանակ, առավելապես ուշադրության կենտրոնում է պահում միայնակ տարեցներին: Ներկայացվող տեսանյութը երկու միայնակ տարեցների ապրելակերպի եւ նրանց տրամադրված աջակցության մասին է:











