Ոստիկանությունը հրապարակել է տեսագրություն, որում երեւում է՝ ինչպես են բերման ենթարկում Երևանի բնակիչ Հովհաննես Սաֆարյանին, որը ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ոստիկանության հաղորդմամբ, «սեռական կրքերը բավարարելու նպատակով www.odnoklassniki.ru, www.vkontakte.ru և www.skype.com սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել էր 10-ից 15 տարեկան հիմնականում արական սեռի երեխաների հետ, վարել անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող խոսակցություններ, ներկայացրել և տրամադրել մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութեր»:
Հովհաննեսը, ըստ ոստիկանության, երեխաներից մի քանիսին խաբեությամբ համոզել է մերկանալ վեբ-տեսախցիկի առջև ու նկարահանել նրանց:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հովհաննեսը համացանցում հիմնականում ներկայացել է որպես «Հովո» և հանդես եկել՝ ELEN, Allen Minasyan, «HOVHANNES & SYUZKA անուններով:
Ոստիկանությունը կոչ է անում ծնողներին, որ ուշադիր լինեն իրենց երեխաների նկատմամբ և հսկեն նրանց ելումուտը սոցիալական ցանցեր:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











