Ուկրաինայի նախկին պատգամավոր ու երգչուհի Ռուսլանա Լիժիչկոն հայտարարել է, որ պատրաստ է ինքնահրկիզվել Եվրամայդանում, եթե ցուցարարների պահանջները չկատարվեն:

«Եթե փոփոխություններ տեղի չունենան, ես կայրեմ ինքս ինձ»,-հայտարարել է Ռուսլանան:

Երգչուհի Ռուսլանան արդեն մոտ երկու շաբաթ է անդադար պայքարում է Եվրամայդանում եւ դարձել է եվրոպամետ պայքարի դեմքը: Այս մասին հաղորդում է «Ֆակտի ի կոմենտարիին»: