ԱՄՆ Տեխաս նահանգում կամավորների մի խումբ պատրաստել է աշխարհի ամենամեծ մեղրաբլիթե տունը, որը Գինեսի ռեկորդ է սահմանել:
Տունն այնքան մեծ է, որ դրանում կարող է 5 հոգուց բաղկացած ընտանիք տեղավորվել:
Տունը կառուցելու համար պահանջվել է 1 տոննա կարագ, 7200 ձու, 450կգ-ից ավելի շաքարավազ և ալյուր:
Տունը դրսից և ներսից զարդարված է 23,000 քաղցրավենիքներով և շուրջ 35 մլն կալորիա է պարունակում:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ կամավորները տունը պատրաստել են, որպեսզի գումար հավաքեն տեղի բարեգործական հիվանդանոցներից մեկի համար։
Մեկ գիշերվա ընթացքում մեղրաբլիթե տուն է այցելում շուրջ 600 հոգի:











