Գառնու կողմից Խոսրովի պետական արգելոց տանող ճանապարհը սառցակալած է։ Գառնի գյուղի բնակիչները NEWS.am-ին պատմեցին, որ ոռոգման ջրի խողովակները սառել են ու պայթել, ջուրը լցվել է Գառնու ձոր տանող ճանապարհին ու վերածվել սառցաբեկորների:
Գյուղացիները NEWS.am-ին պատմեցին, որ արդեն երկու օր է՝ այդ վիճակն է, տեսնելով, որ համայնքի ղեկավարությունը ոչինչ չի ձեռնարկում, իրենք են եկել, փորձում են իրենց ուժերով բացել խողովակները։
«Եթե հիմա չանենք, կտա լրիվ կսառի ու գարունը կմնանք առանց ոռոգման ջրի»,- NEWS.am-ին ասացին գյուղացիները, որոնք անվադողեր էին վառել՝ խողովակների սառույցը հալեցնելու համար։











