Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ Մոլդովայի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատը Կիեւում Մայդանի մոտ գտնվողն սրճարանում հանդիպել են ուկրաինական «ՈՒԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյի հետ:

ՎՐաստանի եւ Մոլդովայի նախկին ղեկավարները իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինայի ժողովրդի եվրաինտեգրման ձգտմանը, հաղորդում է «ՈՒԴԱՌ» կուսակցության մամուլի ծառայությունը:

«Սահակաշվիլին եւ Ֆիլատը, որոնք գլխավորում են ԵԺԿ-ի անդամ հանդիսացող կուսակցություններ, իրենց աջակցությունն են հայտնել ուկրաինացի ժողովրդի եվրոպական ինտեգրման եւ իրենց իրավունքները խաղաղ ճանապարհով պաշտպանելու ձգտմանը»,-ասված է հաղորդագրությունում:

Միաժամանակ, Սահակաշվիլին մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայում քաղաքական իրավիճակի վրա ազդելու մեջ:
«Ուկրաինան այլ ելք չունի, քան գնալ դեպի Եվրոպա, որովհետեւ դա սկզբունքների եւ արժեքների ընտրություն է: Ուստի բոլորն այսօր անհանգստանում են Ուկրաինայի համար եւ ցանկանում են նրան օգնել»,-ասել է Սահակաշվիլին, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սահակաշվիլին եւ Ֆիլատը, նաեւ ԵԺԿ այլ ներկայացուցիչներ, ելույթ կունենա Մայդանում: