Հայկական ծագմամբ հայտնի գործարար Արմեն Պետրոսյանը Փարիզում թողարկել է 10 կգ քաշով սեւ խավիար: Ինչպես նշել է սեւ խավիարի փարիզյան վաճառողը, դրանք ամենամեծն են աշխարհում: «Ես երեք տարա եմ արտադրել: 10 կգ քաշով տարայի անուն է «Իվան Ահեղ», 5 կգ-անոցը՝ «Եկատերինա Մեծ», իսկ 2.5 կգ-անոցը՝ «Ալեքսանդր Ցար»:  Իհարկե, դրանց անվանումները ռուս կայսրերի պատվին են, ովքեր արտացոլում են այդ դարաշրջանի յուրահատկությունը»,- NTDTV-ն մեջբերում է Պետրոսյանին:

10 կիլոգրամանոց տարայի արժեքը Պետրոսյանը հայտնում է միայն իր հաճախորդներին: Սակայն եթե հաշվի առնենք, որ այս ուտեստի 50 գրամն արժե 490 եվրո, ապա ոչ բարդ հաշվարկների արդյունքում ստացվում 100 հազար եվրո չափով գումար:

Նշենք, որ Արմեն Պետրոսյանի հայրն ու պապը, ովքեր հիմնել են այս ընկերությունը, առաջինն էին, որ Ֆրանսիա բերեցին խավիարը: Իրենց առաջին խանութը Փարիզում բացել են 1920 թվականին: Պետրոսյանի ընկերությունը իր տեսակի մեջ աշխարհում խոշորագույններից մեկն է, որին խավիարի  վաճառքի ոլորտում բաժին է հասնում մոտ 15 տոկոսը: