Չեխիայում սկանդալ է բորբոքվում երկրի վարչապետ Իրժի Ռուսնոկի անձի շուրջ: Տեղական հեռոստաալիքներից մեկի եթերում է հայտնվել վարչապետի եւ պաշտպանության նախարար Վլաստիմիլ Պիցեկի զրույցը: Մասնավորապես Ռուսնոկը հայտարարում է, որ «սրտանց հույս ունի խուսափել» մի քանի ժամ տեւողությամբ տանջահար թռիչքից դեպի ՀԱՀ, որտեղ պետք է մեկնի Նելսոն Մանդելայի հրաժեշտի արարողության ժամանակ երկիրը ներկայացնելու:
«Ես սարսռում եմ միայն այն մտքից, որ պետք է ՀԱՀ մեկնեմ: Հույս ունեմ, իմ փոխարեն նախագահը կմեկնի»,- նշել է չեխ վարչապետը, ընդ որում նշելով, որ այն ընթացքում, երբ պետք է տեղի ունենա Մանդելայի հրաժեշտի արարողությունը, նրա համար «ծրագրված են ճաշն ու ընթիրքը»:
Սկանդալից հետո Ռուսնոկը ստիպված էր ներողություն խնդրել, հաղորդում է ՆՏՎ-ն:
Հիշեցնենք, որ ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան վախճանվել է դեկտեմբերի 5-ին 95 տարեկան հասակում:











