Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները դեկտեմբերի 4-ին ժամը 10-ի սահմաններում բերման են ենթարկել Երեւանի Սեբաստիայի փողոցի բնակիչ, 36-ամյա Ռուստամ Ս.-ին:
Նա խոստովանել է, որ Երեւանի տարբեր վարչական շրջանների խանութներից կատարել է շուրջ 21 գողություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:











